Binance-ում (սպոտ) պատվերներ՝ լիմիտ, մարկետ, ստոպ-լիմիտ և OCO։

Ողջույն բոլորին, ընկերներ։

Ձեզ հետ Նատան է, և այսօր ես կպատմեմ սպոտ շուկայում պատվերների մասին՝ թե որ իրավիճակներում օգտագործել լիմիտային և ստոպ-լիմիտային պատվերները, և ինչ է իրենից ներկայացնում OCO պատվերը։

Մարկետ Օրդեր

Binance-ի սպոտ շուկայում կան օրդերների մի քանի տեսակներ, և մենք, թերևս, կսկսենք ամենապարզից՝ մարկետ օրդերից։

 

5378141.webp

Մարկետ օրդերը ենթադրում է գնում կամ վաճառք ընթացիկ շուկայական գնով։ Երբ թրեյդերներն ասում են՝ գնել «մարկետով», հենց այս օրդերն են նկատի ունենում։

Ամեն ինչ շատ պարզ է․ եթե ցանկանում եք գնել կամ վաճառել հենց հիմա՝ ընթացիկ գնով, ապա ընտրում եք մարկետ օրդերը և կարգավորում միայն գործարքի ծավալը։ Մեր օրինակում ցանկանում ենք գնել Bitcoin 1000 USDT-ով, ուստի երկրորդ դաշտում մուտքագրել ենք 1000։ Գնումը կկատարվի ակնթարթորեն՝ մոտավորապես 48462 գնով (+/-)։ Եթե ցանկանում եք վաճառել ընթացիկ գնով, ապա բոլոր տվյալները մուտքագրում եք աջ կողմի դաշտում և սեղմում «Վաճառել»։

Նման օրդերի գինը կլինի հնարավորինս մոտ շուկայում գործող ընթացիկ գնին, սակայն կարող են լինել չնչին տարբերություններ, քանի որ այն կախված է օրդերների գրքի (order book) լցվածությունից և տվյալ պահին ձեզ համար ամենաշահավետ առաջարկների կատարումից՝ գնման կամ վաճառքի դեպքում։ Համապատասխանաբար, որքան մեծ է ձեր ծավալը, այնքան մեծ կարող է լինել տարբերությունը, քանի որ փաստացի դուք վերցնում եք շուկայում տվյալ պահին առկա բոլոր համապատասխան առաջարկները։

Ե՞րբ կիրառել այս օրդերը։ Երբ պարզապես ցանկանում եք գնել կամ վաճառել արդիական, այսինքն՝ ընթացիկ շուկայական գնով։

Լիմիտ օրդեր

Հաջորդ օրդերը, որը կդիտարկենք, հավանաբար շուկայում ամենահաճախ օգտագործվող օրդերն է՝ լիմիտ օրդերը։ Լիմիտ օրդերը գնում կամ վաճառք է կոնկրետ գնով։

Գնում լիմիտ օրդերով

Պատկերացնենք իրավիճակ, երբ դուք դեռ Bitcoin չունեք և ցանկանում եք այն գնել «համեղ» գնով (նայեք նկարին)։ Bitcoin-ի գինը 48 443 է, իսկ դուք ցանկանում եք գնել ավելի էժան՝ 40 510-ով։ Այս դեպքում լիմիտ օրդերը կօգնի ձեզ, ընկերներ։

4677808.webp

Պարզապես մուտքագրում եք ձեզ հետաքրքրող գինը, մեր դեպքում՝ 40510, և ծավալը։ Մեր օրինակում մենք գնում ենք 1000 USDT-ով, կամ կարող եք մուտքագրել Bitcoin-ների քանակը, և համակարգը կհաշվարկի, թե որքան USDT կծախսվի։ Դրանից հետո սեղմում եք «Գնել» կոճակը։

8263496.webp

Վաճառք լիմիտ օրդերով

Հիմա պատկերացնենք իրավիճակ, որ դուք արդեն ունեք Bitcoin և ցանկանում եք այն վաճառել շ ահավետ գնով (նայեք նկարին)։ Bitcoin-ի գինը 48 464 է, իսկ դուք ցանկանում եք վաճառել ավելի բարձր՝ 58 010-ով։ Մեր սեթափներում մենք դա անվանում ենք TP1, TP2, TP3 կամ тейк-профит։ Եվ այս դեպքում օգտագործում ենք լիմիտ օրդեր։

1458390.webp

 

Ամեն ինչ պարզ է․ մուտքագրում եք ձեզ հետաքրքրող գինը, մեր դեպքում՝ 58010, և ծավալը (Bitcoin-ով կամ USDT-ով)։ Մեր օրինակում մենք վաճառում ենք 1000 USDT-ի չափով։

 

8076072.webp

Թվում է՝ ամեն ինչ պարզ է, չէ՞։ Բայց հենց այստեղ էլ սկսվում են նրբությունները։

Այս ամենը գործում է, եթե գնման ժամանակ գինը դնում եք ընթացիկից ցածր, իսկ վաճառքի ժամանակ՝ ընթացիկից բարձր։ Եթե, օրինակ, շուկայական գինը 45k է, իսկ դուք դնեք գնման օրդեր 48k-ով (ընթացիկից բարձր), ապա օրդերը ավտոմատ կերպով կգնի ամբողջ ծավալը տվյալ պահին ձեզ համար ամենաշահավետ գնով, այսինքն՝ փաստացի կաշխատի որպես մարկետ օրդեր։

Եվ հակառակը՝ եթե ընթացիկ գինը 45k է, իսկ դուք վաճառքի օրդեր դնեք 42k-ով (ընթացիկից ցածր), կրկին կգործարկվի մարկետ օրդերը, և դուք կվաճառեք ընթացիկ շուկայական գնով։

Եկեք ամփոփենք, թե երբ կիրառել լիմիտ օրդերները․ միայն այն դեպքում, երբ ցանկանում եք գնել ընթացիկ գնից ավելի էժան կամ վաճառել շուկայական գնից զգալիորեն ավելի բարձր գնով (մեր թեյք պրոֆիտը)։

Ստոպ-լիմիտ օրդեր

Իսկ ի՞նչ անել, եթե, օրինակ, ցանկանում եք գնել ճեղքումը (breakout) կամ վաճառել ստոպ-լոսի միջոցով։ Ճիշտ է՝ օգտագործել ստոպ-լիմիտ օրդերներ։

Գլխավորը հասկանալն է, թե ինչպես օգտվել դրանցից, և ոչնչից չվախենալ։ Կարճ ասած՝ այս օրդերը մեզ պետք է, որպեսզի որոշակի տրիգերային գնի (Ստոպ) հասնելու դեպքում ավտոմատ տեղադրվի լիմիտ օրդեր (Լիմիտ)։ Ամենահաճախ այն օգտագործվում է այն ժամանակ, երբ պետք է գնել ընթացիկ գնից ավելի բարձր (հենց այդ նույն ճեղքումը) կամ վաճառել ընթացիկ գնից ավելի ցածր (հենց այդ նույն ստոպ-լոսը)։

Սկսենք ստոպ-լոսից, այսինքն՝ ընթացիկ գնից ցածր (ավելի էժան) վաճառքից։

Մեր վերլուծաբանների ցանկացած սեթափում կա ստոպ-լոս (stop loss, SL)՝ այն գինը, որի դեպքում մենք փակում ենք դիրքը։ Հենց ստոպ-լոսն էլ տեղադրում եք այս օրդերի միջոցով։

Պատկերացնենք իրավիճակ, որ դուք ԱՐԴԵՆ գնել եք Bitcoin (այսինքն՝ գտնվում եք «դիրքում»), բայց ցանկանում եք ապահովագրվել։ Դուք որոշել եք (կամ մեր վերլուծաբաններն են հուշել), որ կա որոշակի մակարդակ (դեղին գիծը), որի հասնելու դեպքում գինը կընկնի էլ ավելի ցածր, և ձեզ համար ավելի լավ կլինի դուրս գալ դիրքից, այսինքն՝ վաճառել։

3002217.webp

Վաճառքի համար ստոպ-լիմիտ օրդեր տեղադրելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ գործոնները․

Ստոպ գին — սա, ըստ էության, հենց ստոպ-լոսն է, այսինքն՝ այն գինը, որով ցանկանում եք վաճառել ձեր դիրքը։ Մեր օրինակում դա 41850-ն է։

Լիմիտ գինը վաճառքի դեպքում միշտ լինում է ստոպ գնից 100–200–300 դոլարով ՑԱԾՐ՝ կախված ձեր դիրքի ծավալից։ Մեր դեպքում դա կլինի 41 550։ Որքան մեծ է դիրքի ծավալը, այնքան ավելի մեծ պետք է լինի այդ տարբերությունը։

6783885.webp

Գնման դեպքում ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Գնում ենք ընթացիկ գնից ավելի բարձր (ավելի թանկ) գնով։ Օրինակ՝ ցանկանում եք գնել որոշակի մակարդակի բեկումը՝ 50540 գնով։

Պատկերացնենք իրավիճակ (նայեք նկարին), որ ընթացիկ գինը 48393 է, բայց դուք (կամ կրկին մեր վերլուծաբանները) գտել եք որոշակի մակարդակ (դեղին գիծը) և կարծում եք, որ եթե գինը բեկի այդ մակարդակը, ապա կշարունակի զգալիորեն աճել։ Այդ պատճառով ձեզ անհրաժեշտ է որսալ այդ պահը և գնել։ Որպեսզի չնստեք մոնիտորի առաջ և չսպասեք այդ բեկմանը, կարող եք օգտագործել այս օրդերը։

2028362.webp

Այսպիսով, գնման համար ստոպ-լիմիտ օրդեր տեղադրելիս հաշվի ենք առնում հետևյալը․

1. Ստոպ — հենց այն գինն է, որի դեպքում ցանկանում եք գնել բեկումը, այսինքն՝ 50 540։

2. Լիմիտ գին — գնման դեպքում միշտ լինում է ստոպ գնից 100–200–300 դոլարով ԲԱՐՁՐ՝ կախված ձեր դիրքի ծավալից։

4369176.webp

Վաճառքի դեպքում՝ միշտ ավելի ցածր, իսկ գնման դեպքում՝ ավելի բարձր։

 

Ինչպե՞ս է դա աշխատում։  Դուք տեղադրում եք տրիգեր (Ստոպ), որի հասնելուն պես տեղադրվում է լիմիտ օրդեր (Լիմիտ)։ Երբ վաճառքի դեպքում լիմիտ գինը դնում եք ավելի ցածր (ինչը ճիշտ է), ապա ձեր վաճառքի լիմիտ օրդերը (41550) հայտնվում է order book բաժնում երբ գինը հասնում է 41850-ի (ստոպ), և անմիջապես փակում է դիրքը մարկետով՝ ձեզ համար ամենաշահավետ գնով։  Եթե լիմիտ գինը դնեք ստոպ գնից ավելի բարձր, ապա գնի հասնելուն պես ձեր լիմիտ օրդերը order book-ում կհայտնվի ընթացիկ գնից զգալիորեն ավելի բարձր մակարդակում։ Համապատասխանաբար, եթե տրիգերի ակտիվացումից հետո շուկան հետ չվերադառնա վերև, ապա ձեր օրդերը պարզապես կմնա այնտեղ՝ բարձր մակարդակում կախված։

Մենք դիտարկեցինք ստոպ-լիմիտ օրդերների օգտագործման երկու ամենատարածված դեպքերը։

Իհարկե, դրանք կարելի է օգտագործել նաև այն իրավիճակներում, երբ ցանկանում եք Bitcoin գնել ավելի էժան կամ վաճառել ընթացիկ գնից ավելի թանկ, բայց որոշ պատճառներով չեք ցանկանում ձեր լիմիտ օրդերը ցուցադրել order book-ում։ Կանոնները նույնն են․

  1. Վաճառքի դեպքում լիմիտ գինը ստոպ գնից ցածր է։
  2. Գնման դեպքում լիմիտ գինը ստոպ գնից բարձր է։

 OCO օրդեր

Իսկ հիմա՝ իմ ամենասիրելի օրդերը՝ OCO։ Հիմա կպատմեմ դրա մասին, և դուք էլ այն կսիրեք։Ոչ բոլոր բորսաները կարող են պարծենալ նման օրդերի առկայությամբ, բայց Binance-ում այն կա։

OCO (One Cancels the Other) — օրդեր է, որը միավորում է միանգամից 2 օրդեր (սովորական լիմիտ օրդեր + ստոպ-լիմիտ օրդեր)։ Իսկ ամբողջ իմաստը հենց անվան մեջ է․ երբ այդ օրդերներից մեկը գործարկվում է (լինի լիմիտը, թե ստոպ-լիմիտը), երկրորդն անմիջապես չեղարկվում է։

Կհարցնեք՝ ինչի՞ համար է այն պետք և ինչո՞ւ է այդքան սիրված։ Պատասխանը պարզ է․ սա հենց այն օրդերն է, որը թույլ է տալիս միաժամանակ տեղադրել և՛ ստոպ-լոս, և՛ թեյք պրոֆիտ։ Այն նաև հնարավորություն է տալիս միաժամանակ տեղադրել և՛ գնման օրդեր բեկման դեպքում, և՛ գնման օրդեր, եթե գինը ընկնի մինչև ձեզ անհրաժեշտ մակարդակը։

Մի խոսքով, OCO օրդերը օրդերների արքան է։ Եվ հենց այդ պատճառով էլ դրա հետ սովորաբար սկսվում է շփոթությունը մարդկանց մեծամասնության մոտ։Դե ինչ, դրա համար էլ մենք այստեղ ենք։ Սկսենք։

Քանի որ OCO-ն միավորում է միանգամից 2 օրդեր, դրա օգտագործման ժամանակ պետք է հաշվի առնել կրկնակի շատ գործոններ։ Եվ մենք կսկսենք վաճառքի OCO օրդերից։

 

Վաճառքի OCO օրդեր.

Դիտարկենք իրավիճակ, երբ դուք ԱՐԴԵՆ գնել եք Bitcoin և որոշել եք, թե որ մակարդակում եք փակելու ձեր դիրքը և վերցնելու ձեր թեյք պրոֆիտը (վաճառելու), ինչպես նաև որոշել եք (կամ մեր վերլուծաբաններն են հուշել), թե որ մակարդակում եք տեղադրելու ստոպ-լոսը և  պաշտպանելու ձեր դիրքը այն դեպքում, եթե գինը չշարունակի աճել, այլ դավաճանաբար սկսի ընկնել։

3309035.webp

Այսպիսով, վաճառքի OCO օրդերը հենց այն օրդերն է, որը թույլ է տալիս միաժամանակ տեղադրել և՛ թեյք պրոֆիտ (TP), և՛ ստոպ-լոս (Ստոպ)։

7074379.webp

Գին (Цена) դաշտում նշված թվերը հենց ձեր թեյք պրոֆիտն (TP) են։ Մեր օրինակում դա 59 670-ն է, կամ, այլ կերպ ասած, սովորական վաճառքի լիմիտ օրդեր, որը պետք է լինի ընթացիկ գնից բարձր։ Հենց գինը կտրուկ բարձրանա, դուք կվաճառեք այդ գնով և կֆիքսեք ձեր շահույթը։

Ստոպ (Стоп) դաշտում մուտքագրում եք մեր վերլուծաբանների սեթափից ստոպ-լոսի գինը։ Մեր օրինակում դա 41850-ն է։ Իսկ Լիմիտ (Лимит) դաշտում նշում եք ստոպ գնից ՑԱԾՐ գին։ Սա այն «զապասն» է, որպեսզի լիմիտ օրդերը (Լիմիտ) տեղադրվի տրիգերային գնի (Ստոպ) հասնելուց հետո։

Ամփոփենք․ Վաճառքի OCO օրդերի դեպքում՝

  • Գին (Цена) դաշտի արժեքը պետք է լինի շուկայական ընթացիկ գնից ԲԱՐՁՐ,
  • Ստոպ (Стоп) գինը՝ շուկայական գնից ՑԱԾՐ,
  • Լիմիտ (Лимит) գինը՝ ստոպ գնից ՑԱԾՐ։

Վաճառքի դեպքում՝ Գին > շուկայական գին > Ստոպ > Լիմիտ

Գնման OCO օրդեր: Այստեղ ամեն ինչ մի փոքր ավելի բարդ է, բայց խորհուրդ եմ տալիս նույնպես կարդալ։

Ենթադրենք՝ դուք գիտեք, որ եթե գինը հասնի որոշակի մակարդակի, ապա հրթիռի պես կթռչի վերև։ Միևնույն ժամանակ գիտեք, որ եթե գինը սկսի ուժեղ ընկնել, ապա անկումը կարող է լինել շատ կտրուկ, և դուք պատրաստ եք գնել նաև այդ դեպքում։ Այսինքն՝ դուք չեք ցանկանում բաց թողնել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ հնարավորությունը։

Այսպիսով, դուք որոշել եք այն մակարդակը, որի բեկումից հետո գինը կարող է կտրուկ գնալ վերև, և միաժամանակ ունեք նաև մի մակարդակ, որտեղ, ձեր կարծիքով, գինը կարող է դառնալ շատ «համեղ» գնման համար։ Այսինքն՝ կարող է տեղի ունենալ ուժեղ պրոլիվ (ընթացիկ գնից զգալիորեն ցածր անկում), և դուք հաստատ կցանկանաք գնել այդ հատվածում։Թրեյդերները նման պրոլիվների գնման ռազմավարությունը, ավելի ճիշտ՝ ընթացիկ գնից զգալիորեն ցածր գնման օրդերներ տեղադրելը, անվանում են «դույլեր դնել» (расставить ведра)

1090829.webp

Իսկ մենք ի՞նչ ենք անելու։ Ճիշտ է՝ ձևավորելու ենք OCO օրդեր։ Դե ինչ, սկսեցինք։

2853954.webp

Գնման դեպքում Գին (Цена) դաշտում մուտքագրում եք շուկայական գնից ցածր գին, այսինքն՝ հենց այն «դույլի» գինը։ Մեր օրինակում դա 20 000-ն է։ Սա պարզապես ձեր գնման լիմիտ օրդերն է․ եթե գինը իջնի մինչև այդ մակարդակը, դուք կգնեք ֆիքսված՝ 20 000 գնով։

Երկրորդ մասը ստոպ-լիմիտ օրդերն է՝ Ստոպ (Стоп) և Լիմիտ (Лимит) դաշտերով։ Այստեղ Ստոպը հենց այն բեկման գինն է, որի հասնելուն պես ցանկանում եք սկսել գնել։ Մեր օրինակում դա 65 500-ն է։ Իսկ Լիմիտը, ըստ էության, սովորական լիմիտ օրդեր է, որը կհայտնվի order book-ում հենց որ գինը ակտիվացնի Ստոպը։

Ամփոփենք․.  Լիմիտ գինը պետք է լինի Ստոպ գնից ԲԱՐՁՐ, իսկ Ստոպը, իր հերթին, պետք է լինի ընթացիկ շուկայական գնից ԲԱՐՁՐ։

Գնման դեպքում՝.  Լիմիտ > Ստոպ > ընթացիկ գին > Գին

Երբ ամեն ինչ ճիշտ եք լրացնում և վերջապես սեղմում եք Buy կամ Sell կոճակը, օրդերների ցանկում միանգամից հայտնվում են 2 օրդեր- մեկը՝ գնման համար պրոլիվի դեպքում (կամ վաճառքի դեպքում՝ թեյք պրոֆիտի համար), երկրորդը՝ գնման համար բեկման դեպքում (կամ վաճառքի դեպքում՝ ստոպ-լոսի համար)։

4453569.webp

Ստացվեց։ Այնքան էլ բարդ չէր, չէ՞։

Ընդ որում, եթե օրդերներից մեկը գործարկվում է, ապա երկրորդն ավտոմատ կերպով չեղարկվում և հեռացվում է (OCO — One Cancels the Other)։ Համաձայնեք, հիանալի բան է։

Որտե՞ղ և ինչպե՞ս կիրառել այն։ Ինչպես արդեն նշվել է հոդվածում, կարող եք օգտագործել այն՝ երկակի սեթափերի դեպքում (պրոլիվ + բեկում), ստոպ-լոսի և թեյք պրոֆիտի միաժամանակ տեղադրման համար, nինչպես նաև նմանատիպ այլ իրավիճակներում։

Դե ինչ, ըստ էության, այսքանը։ Մենք հենց նոր ծանոթացանք Binance-ի սպոտ շուկայում օգտագործվող բոլոր հիմնական օրդերներին։ Հուսով եմ՝ այս տեղեկատվությունը օգտակար էր ձեզ համար, և դուք կկարողանաք այն կիրառել գործնականում։

Բոլորիդ մաղթում եմ մեծ ու մեծ պրոֆիտներ, հնարավորինս քիչ ստոպ-լոսներ և, իհարկե, խաղաղություն մեր երկրում ու ամբողջ աշխարհում։ 🙌📈