Թրեյդերի անգլո-հայերեն բառարան։

Կրիպտոարժույթների հանրաճանաչությունը հանգեցրել է խոշոր էկոհամակարգի ձևավորմանը, որի բաղկացուցիչ մասն է սլենգը։ Եթե հետաքրքրվում եք կրիպտոարժույթներով, ապա հավանաբար հանդիպել եք համայնքում օգտագործվող բառերի և արտահայտությունների։ Դրանք չիմանալու դեպքում երբեմն դժվար է հասկանալ «տեղյակների» միջև զրույցի էությունը, առավել ևս՝ հավասարապես մասնակցել դրան։ Այսօր կներկայացնենք կրիպտոարժույթներով զբաղվողների բառապաշարում ամենատարածված բառերի և արտահայտությունների ցանկը։

Բայց սկսենք մեկ հետաքրքիր բառից։ HODL, հոդլ անել, հոդլեր։  

Telegram-ի, Reddit-ի և Twitter-ի թեմատիկ ալիքների ու խմբերի անդամների զրույցներում այս բառը հաճախ է օգտագործվում, և առաջին հայացքից այն թվում է սխալմամբ գրված անգլերեն hold(պահել) բայը։ Բայց չէ՞ որ բոլորը չեն կարող անընդհատ նույն սխալը թույլ տալ, հատկապես երբ ուղղագրության ավտոմատ ստուգման գործառույթները միշտ պատրաստ են հուշել ճիշտ տարբերակը։

Իհարկե՝ ոչ։ Պատմությունը պահպանել է հեղինակի անունը, ինչպես նաև այս տերմինի առաջին հայտնվելու ժամանակն ու վայրը՝ Game Kyuubi օգտատեր, 2013 թվական, Bitcoin Talk ֆորում։ I AM HODLING թեման ստեղծած անձը, հավանաբար, այդ պահին փոքր-ինչ հարբած էր և շատ էր ցանկանում հանրությանը փոխանցել այն միտքը, որ, չնայած գների անկմանը, չի պատրաստվում բաժանվել իր բիթքոյններից։

Այդ ժամանակից ի վեր hold բառի սխալ գրությունը տարածված դարձավ համայնքում։ Այն իր նկատմամբ օգտագործելով՝ «ես հոդլ եմ անում», մարդը կարծես ընդգծում է իր վստահությունը կրիպտոարժույթի ապագայի նկատմամբ և այն իր դրամապանակում հետագայում ևս պահելու մտադրությունը՝ հույս ունենալով, որ մի օր շահույթ կստանա։

Ավելի ուշ այս զվարճալի տերմինի համար հորինեցին բացատրություն՝ Hold on for dear life («Ամեն գնով դիմանալ»)։ Այսպիսով, սովորական տառասխալը դարձավ ոչ միայն սլենգ, այլև կրիպտոէնտուզիաստների հավատի յուրօրինակ խորհրդանիշ։

ԲԱՌԱՐԱՆ

 

A

address — հասցե
airdrop — Էյրդրոփ
all time high (ATH) — բոլոր ժամանակների ամենաբարձր գին
all time low (ATL) — բոլոր ժամանակների ամենացածր գին
alpha — ալֆա
altcoin — ալտքոին
anti-money laundering (AML) — փողերի լվացման դեմ պայքար
application-specific integrated circuit (ASIC) — հատուկ կիրառման համար նախատեսված ինտեգրալ սխեմա
arbitrage — արբիտրաժ
asymmetric encryption — անհամաչափ գաղտնագրում
atomic swaps — ատոմային փոխանակումներ
autonomous — ինքնավար

B

bear market — արջի շուկա
bearish — անկումային
bitcoin — բիթքոին
block — բլոկ
block reward — բլոկի պարգև
blockchain — բլոկչեյն
blockchain explorer — բլոկչեյն դիտարկիչ
borrow — պարտք վերցնել
bridge — կամուրջ
bull market — ցլի շուկա
bullish — աճող
burn — ոչնչացնել, շրջանառությունից հանել
buy the dip (BTD) — գնել անկումը
byzantine fault tolerance (BFT) — բյուզանդական խնդիրների դիմակայում

C

candidate block — բլոկի թեկնածու
capitalization — կապիտալիզացիա
censorship-resistance — ցենզուրայի դիմադրողականություն
central bank digital currency (CBDC) — կենտրոնական բանկի թվային արժույթ
centralized — կենտրոնացված
centralized exchange (CEX) — կենտրոնացված բորսա
centralized finance (CeFi) — կենտրոնացված ֆինանսներ
chain — շղթա
circulating supply — շրջանառվող քանակ
coin — քոին
cold wallet — սառը դրամապանակ
collateral — գրավ
composability — համատեղելիություն
consensus — կոնսենսուս, համաձայնություն
contract — պայմանագիր
copy trading — քոփի-թրեյդինգ
cross-chain — միջշղթայական
cross margin — խաչաձև մարժա
cryptocurrency — կրիպտոարժույթ
cryptography — գաղտնագրություն, կրիպտոգրաֆիա
custodial wallet — կաստոդիալ դրամապանակ

D

dead wallet — մեռած դրամապանակ
decentralized — ապակենտրոն
decentralized application (dApp) — ապակենտրոն ծրագիր
decentralized autonomous organization (DAO) — ապակենտրոն ինքնավար կազմակերպություն
decentralized exchange (DEX) — ապակենտրոն բորսա
decentralized finance (DeFi) — ապակենտրոն ֆինանսներ
decentralized identity (DID) — ապակենտրոն ինքնություն
decryption — վերծանում
deposit — դեպոզիտ
derivation path — ստացման ուղի
deterministic wallet (HD Wallet) — (հիերարխիկ) դետերմինիստական դրամապանակ
digital signature — թվային ստորագրություն
distributed ledger technology (DLT) — բաշխված գրանցամատյանի տեխնոլոգիա
diversification — դիվերսիֆիկացիա
do your own research (DYOR) — կատարեք ձեր սեփական հետազոտությունը
double spending — կրկնակի ծախսեր
due diligence (DD) — պատշաճ ուսումնասիրություն
dump — գնի կտրուկ անկում

E

ecosystem — էկոհամակարգ
emission — թողարկում
encryption — գաղտնագրում
entry point — մուտքի կետ
escrow — էսքրոու
ethereum — էթերիում
ethereum virtual machine (EVM) — էթերիում վիրտուալ մեքենա
exchange — բորսա, փոխանակման հարթակ
exchange rate — փոխարժեք
exchange-traded fund (ETF) — բորսայական առևտրային ֆոնդ
execution layer — կատարման շերտ
exit point — ելքի կետ

F

fear of missing out (FOMO) — բաց թողնված հնարավորության վախ
fear, uncertainty, and doubt (FUD) — վախ, անորոշություն և կասկած
fee — միջնորդավճար
fiat — արժույթ
floor price — նվազագույն շուկայական գին
fork — թարմացում, ճյուղավորում
full node — լիարժեք հանգույց
funding rate — ֆինանսավորման տոկոսադրույք
fungible — փոխարինելի
futures — ֆյուչերս

G

gas — գազ

H

halving — հալվինգ
hard fork — խոշոր թարմացում, ճյուղավորում
hardware wallet — ապարատային դրամապանակ
hashing — հեշավորում
hashrate — հեշավորման արագություն
have fun staying poor (HFSP) — զվարճացե՛ք աղքատ մնալով
hedging — հեջավորում
hold on for dear life (HODL) — երկարաժամկետ պահում
hot wallet — տաք դրամապանակ

I

immutable — անփոփոխ
indicator — ինդիկատոր
inflation — ինֆլյացիա, արժեզրկում
initial coin offering (ICO) — նախնական կրիպտոարժույթի/թոքենի առաջարկ
initial DEX offering (IDO) — ապակենտրոն բորսայում իրականացվող նախնական առաջարկ
initial public offering (IPO) — նախնական հրապարակային առաջարկ
institutional — ինստիտուցիոնալ
interest rate — տոկոսադրույք
internal rate of return (IRR) — ներքին եկամտաբերության մակարդակ
investment — ներդրում
isolated margin — մեկուսացված մարժա

K

key — բանալի
know your business (KYB) — իրավաբանական անձանց / ընկերությունների նույնականացում
know your customer (KYC) — հաճախորդի նույնականացում
know your transaction (KYT) — գործարքների մոնիտորինգ

L

launchpad — մեկնարկային հարթակ
ledger — գրանցամատյան
lending — վարկավորում
leverage — գործակից
light node — թեթև հանգույց
limit order — լիմիտային գործարք
liquidation — լիկվիդացիա
liquidity — լիկվիդայնություն, իրացվելիություն
liquidity pool — լիկվիդայնության ֆոնդ
lock-up period — արգելափակման ժամանակահատված

M

mainnet — գլխավոր ցանց
margin trading — մարժինալ թրեյդինգ
market cap — շուկայական կապիտալիզացիա
market maker — մարկետ մեյքեր
market order — շուկայական գործարք
master node — գլխավոր հանգույց
max supply — առավելագույն քանակ
metaverse — մետատիեզերք
miner — մայներ
mining — մայնինգ
minting — ստեղծում, թողարկում
multi-assets mode — բազմակի ակտիվների ռեժիմ
multi-signature wallet — բազմաստորագրային դրամապանակ

N

nakamoto consensus — նակամոտոյի համաձայնություն
network congestion — ցանցի գերբեռնվածություն
network fee — ցանցի միջնորդավճար
node — հանգույց
non-custodial wallet — ոչ կաստոդիալ դրամապանակ
non-fungible token (NFT) — անփոխարինելի թոքեն

O

obfuscation — քողարկում
off-chain — բլոկչեյնից դուրս
on-chain — բլոկչեյնում
open source — բաց կոդով
order — պատվեր
order book — պատվերների գիրք

P

passphrase — գաղտնաբառային արտահայտություն
perpetual futures — անժամկետ ֆյուչերսներ
phishing — ֆիշինգ
portfolio — պորտֆել
position — գործարք
private key — գաղտնի բանալի
profit — շահույթ
proof of work (PoW) — աշխատանքի ապացույց
protocol — պրոտոկոլ
pseudonym — ծածկանուն
public key — հանրային բանալի
pump — գնի կտրուկ աճ

Q

quantum — քվանտային
quantum-resistant cryptography — քվանտակայուն գաղտնագրություն
quarterly futures — եռամսյակային/ժամկետային ֆյուչերսներ
qubit — քվանտային բիթ

R

real world assets (RWA) — իրական աշխարհի ակտիվներ
recovery phrase — վերականգնման բառեր
reserve — ռեզերվ
resistance level — դիմադրության մակարդակ
return on investment (ROI) — ներդրման եկամտաբերություն
risk/reward ratio (R/R Ratio) — ռիսկ-օգուտ հարաբերակցություն

S

satoshi — սատոշի
Satoshi Nakamoto — Սատոշի Նակամոտո
scalability — մասշտաբայնություն
scalping — սկալպինգ
seed phrase — բանալի բառեր
shitcoin — շիթքոին
sidechain — կողմնակի շղթա
smart contract — խելացի պայմանագիր
social engineering — սոցիալական ինժեներիա
soft fork — թեթև թարմացում
spot trading — սփոթ առևտուր
stablecoin — կայուն կրիպտոարժույթ
staking — սթեյքինգ
stop-loss (SL) — կորստի սահման
swap — փոխարկում
symmetric encryption — համաչափ գաղտնագրություն

T

take-profit (TP) — շահույթի ֆիքսման կետ
testnet — թեստային ցանց
token — թոքեն
token burning — թոքենների ոչնչացում
token generation event (TGE) — թոքենների թողարկման իրադարձություն
tokenization — թոքենիզացիա
total supply — ընդհանուր քանակ
total value locked (TVL) — արգելափակված ակտիվների ընդհանուր արժեք
trading pair — առևտրային զույգ
trading volume — գործարքների ծավալ
transaction — գործարք

U

unrealized profit & loss (UPnL) — չիրացված շահույթ և կորուստ

V

validator — վալիդատոր
vesting — թոքենների աստիճանական թողարկում
virtual asset — վիրտուալ ակտիվ
virtual machine (VM) — վիրտուալ մեքենա
volatility — տատանողականություն

W

wallet — դրամապանակ
wallet address — դրամապանակի հասցե
whitelist — սպիտակ ցուցակ
withdrawal — ելքագրում

Y

yield — եկամտաբերություն, եկամուտ
yield aggregator — եկամտաբերության ագրեգատոր
yield farming — եկամտաբերության ֆարմինգ

Z

zero address — զրոյական հասցե