Դուք հաջողությամբ գրանցվել եք Binance-ում, իսկ ի՞նչ անել հետո։ Պետք է հոգ տանել անվտանգության մասին։
- Սահմանեք բարդ գաղտնաբառ։
- Մուտք գործեք բորսայի կարգավորումներ և ակտիվացրեք՝
ա) SMS վերիֆիկացիա։
Ձեր հեռախոսահամարին կուղարկվի հաստատման կոդ, և միայն այն մուտքագրելուց հետո կկարողանաք մուտք գործել ձեր հաշիվ։ Այս մեթոդի թերությունն այն է, որ եթե գտնվեք երկրի սահմաններից դուրս, հնարավոր է՝ կոդը չստանաք։ Այդ պատճառով, եթե հաճախ եք ճանապարհորդում, խորհուրդ է տրվում օգտվել բ) կետից։
բ) 2FA երկգործոն նույնականացում (Google Authenticator)։
Ուշադրություն դարձրեք, որ եթե ջնջեք Google Authenticator հավելվածը, ապա բորսայի ձեր հաշիվ մուտք գործելը կարող է շատ դժվար լինել։
գ) Կենսաչափական նույնականացում։
Binance հաշվի պաշտպանության կարգավորման մեր քայլ առ քայլ ուղեցույցը։

Google Authenticator-ի կարգավորում
Երկգործոն նույնականացումը (2FA Google Authenticator) հեռախոսի համար նախատեսված հավելված է, որը միանում է բորսային և յուրաքանչյուր 15 վայրկյանը մեկ գեներացնում է նոր կոդ՝ բորսայական հաշիվ մուտք գործելու համար։ Անվտանգության առավելագույն մակարդակը ապահովվում է միայն այն դեպքում, եթե ակտիվացված են պաշտպանության առնվազն 3 եղանակներ՝ կենսաչափական նույնականացում, 2FA Google Authenticator և էլեկտրոնային փոստով ստացվող հաստատման կոդը։

Որտե՞ղ է ավելի լավ պահել կրիպտոարժույթը։
Ներկայացնենք կրիպտոարժույթի պահպանման 3 ամենատարածված տարբերակները.
1️⃣ Բորսաներ՝ Binance, Gate, OKX, Bybit և այլն։
Սա ամենաանվտանգ տարբերակը չէ, քանի որ ձեր միջոցների հասանելիության մասնավոր բանալին (այլ անվանումներով՝ անձնական, փակ կամ գաղտնի բանալի) պահվում է բորսայի կողմից։ Իսկ բորսան ցանկացած պահի կարող է դադարեցնել գործունեությունը կամ սնանկանալ։
2️⃣ Ոչ պահառուական (Non-Custodial) դրամապանակներ։
Այս տարբերակն ավելի անվտանգ է, քան բորսաներում պահելը, սակայն նույնպես զերծ չէ ռիսկերից։ Դրամապանակի մշակողները չեն հավաքում դրամապանակի սեփականատերերի մասնավոր բանալիները և seed-ֆրազաները։ Այսինքն՝ օգտատերերն ունեն իրենց միջոցների նկատմամբ լիարժեք վերահսկողություն։ Այս հավելվածը, ըստ էության, ինտերֆեյս է, որը կապվում է բլոկչեյնի հետ՝ տվյալների փոխանցման համար։ Այս դրամապանակները չեն պահում կրիպտոարժույթը․ դրանք գեներացնում են հանրային բանալիներ (Bitcoin հասցեներ) և պահում են դրամապանակում առկա բոլոր հասցեների մասնավոր բանալիները։ Այդպիսի դրամապանակներից են՝ MetaMask, Trust Wallet։

Կցանկանայինք նախազգուշացնել նրանց, ովքեր ընտրում են Trust Wallet դրամապանակը։Վերջին շրջանում հայտնվել են բազմաթիվ կեղծ Trust Wallet դրամապանակներ։ Այսինքն՝ չարագործները ստեղծում են հավելվածի պատճեն, որը ոչնչով չի տարբերվում բնօրինակից։ Խարդախները օգտատիրոջը տրամադրում են հղում, և այն հեռախոսում ներբեռնելուց հետո դուք երբեք չեք նկատի, որ այն կեղծ է, սակայն այդ դրամապանակ մուտքագրված միջոցները երբեք չեք կարողանա դուրս բերել։
Կեղծ հավելվածից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս հղումով անցնել միայն Trust Wallet-ի պաշտոնական կայքից՝ **https://trustwallet.com**։ Միայն այդ դեպքում կարող եք վստահ լինել, որ չեք ներբեռնի խարդախ հավելված։

3️⃣ Ապարատային դրամապանակ
Այն փոքր սարք է, որի մեջ պահվում են ձեր բոլոր բանալիներն ու գաղտնաբառերը, և միայն դուք ունեք դրանց հասանելիությունը։ Սա ամենաանվտանգ լուծումն է։ Կրիպտոարժույթի պահպանման ամենաանվտանգ մեթոդն է, սակայն այս սարքերը վճարովի են, և դրանք պետք է պատվիրել արտադրող ընկերության պաշտոնական կայքից։
Սարքի ակտիվացման ընթացքում դրամապանակը կցուցադրի seed-ֆրազան, որը պետք է գրի առնել թղթի վրա և պահել անվտանգ վայրում։ Եթե սարքը կորի կամ վնասվի, ապա բոլոր միջոցները կարելի է հեշտությամբ վերականգնել մեկ այլ սարքի վրա՝ seed-ֆրազայի միջոցով։
Ապարատային դրամապանակների առաջատար արտադրողներն են՝ Ledger, Trezor, SafePal։


Ledger-ն աշխատում է Bluetooth-ի և Google Play կամ App Store-ից ներբեռնվող հավելվածի միջոցով։ Սարքը կարող եք պատվիրել այստեղ։
Trezor դրամապանակն օգտագործելու համար պարտադիր է համակարգիչ, քանի որ հեռախոսի համար նախատեսված հավելված գոյություն չունի, ինչը որոշ անհարմարություններ է ստեղծում։ Սակայն Trezor-ը ինտեգրված է բազմաթիվ դրամապանակների հետ, օրինակ՝ MetaMask-ի։ Սարքը կարող եք պատվիրել այստեղ։
SafePal դրամապանակն ունի բջջային հավելված, որը կարելի է ներբեռնել Google Play-ից կամ App Store-ից և տեղադրել։ Դրամապանակը հարմար է օգտագործման համար և անվտանգ։ Սարքը կարող եք պատվիրել այստեղ։
Կարևոր է իմանալ!!! Դրամապանակի ակտիվացման ընթացքում սարքը կգեներացնի 12, 18 կամ 24 բառից բաղկացած ձեր seed-ֆրազան։ Այդ բառերը պետք է գրի առնել ճիշտ հերթականությամբ և պահել անվտանգ վայրում։ Հենց այս seed-ֆրազան է ապահովում դրամապանակում ստեղծված բոլոր մետաղադրամների հասցեների նկատմամբ լիարժեք վերահսկողություն։ Պարզ ասած՝ seed-ֆրազան իր մեջ պարունակում է դրամապանակի բոլոր հասցեների բոլոր մասնավոր բանալիները։ Այն դեպքում, եթե դրամապանակը պատահաբար ջնջվի կամ հեռախոսը խափանվի, seed-ֆրազայի միջոցով դուք կկարողանաք վերականգնել ձեր միջոցները նոր դրամապանակում։
Խորհուրդներ։ Պարտադիր ընթերցեք!!!
Seed-ֆրազան երբեք մի գրեք հեռախոսի կամ համակարգչի նշումների հավելվածում, այն գրեք թղթի վրա։ Դա արեք երկու անգամ՝ ստուգելու համար։ Գրեք բառերը, այնուհետև փակեք այն հատվածը, որտեղ առաջին անգամ եք գրել, և կրկին գրեք դրանք։ Համեմատեք երկու տարբերակները։ Օգտագործեք գելային գրիչ, քանի որ այն ավելի երկար է պահպանում գույնը։
Seed-ֆրազան պահեք անվտանգ և այլ անձանց համար անհասանելի վայրում (սեյֆում, կողպվող դարակում)։ Հրդեհի կամ այլ տարերային աղետի դեպքում խորհուրդ է տրվում ունենալ պահուստային օրինակ տնից դուրս․ օրինակ՝ այն կարելի է դնել հերմետիկ տարայի մեջ և թաղել այգում։
Ոչ մի դեպքում seed-ֆրազան մի պահեք համակարգչում կամ հեռախոսում։
Հաջողություն ձեզ!